Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Օգտակար խորհուրդներ

Ինչպես մաքրել ակնամոմը. news.am

Ինչպես մաքրել ակնամոմը. news.am

Ակնամոմը վաղուց ի վեր օգտագործվում է ավանդական բժշկության մեջ։ Այն մուգ կանաչ գունավորում ունեցող, մեղվից ստացվող նյութ է, որն օգնում է ազատվել մի շարք հիվանդություններից։ Սակայն առավել օգտակար է մաքրված ակնամոմը։ Իսկ ինչպե՞ս մաքրել այն։

 

Այսպիսով եթե խանութից գնել եք ակնամոմ, ապա համոզված եղեք, որ այն մաքրելու կարիք ունի, քանի որ այն միանշանակ մեղրամոմ է պարունակում։  

 

Մեղրամոմն ակնամոմից առանձնացնելու համար, պետք է գնված ակնամոմը երեք ժամով դնել սառնախցիկ (եթե սառնախցիկը լավն է, ապա կարելի է անգամ մեկ ժամ թողնել այնտեղ)։ Հենց որ ակնամոմի կտորը սառչի եւ շատ պնդանա, կարելի է հանել այն եւ մանր քերիչով անցկացնել։ 

 

Քերված ակնամոմը լցրեք ջրով լի բաժակի մեջ եւ մի լավ խառնեք։ Պետք է այնքան խառնել, որ ակնամոմի մի հատվածը լավ լուծվի, ինչից հետո նստվածք կառաջանա. հենց սա է իսկական ակնամոմը։ Զանգվածի մյուս հատվածը, որը չի լուծվում, մեղրամոմն է։ Մեղրամոմը կարելի է օգտագործել կոսմետիկ նպատակներով, իսկ ակնամոմը կարող եք հավաքել եւ թուրմ պատրաստել բուժման համար։

Սկզբնաղբյուր. Otvetin
Աղբյուր. style.news.am
Լուսանկարը. ne-grippuy.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ